Թբիլիսիում $200 մլն ուրան վաճառելու փորձ կատարելիս ՀՀ և Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել![]() 18 ապրիլի 2016 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է ՀՀ 3 և Վրաստանի 3 քաղաքացու ապօրինաբար միջուկային նյութ վաճառելու փորձի համար: Ըստ Վրաստանի ազգային անվտանգության մարմինների, ձերբակալվածները մտադիր էին «ուրան-238» նյութը վաճառել $200 միլիոնով, հայտնում է «Sputnik-Գրուզիան»: Ինչպես ասվել է մամուլի ասուլիսում, վերոնշյալ ձերբակալվածները հայտնաբերվել են Վրաստանի Պետական ծառայության պահնորդական դեպարտամենտի և Հատուկ գործողությունների դեպարտամենտի համատեղ օպերատիվ և որոնողական գործողությունների արդյունքում, հայտնում է «Ինտերպրեսնյուսը»: Ապրիլի 16-ին Թբիլիսիի դատարանը որպես խափանման միջոց է ընտրել նախնական կալանքը: Քրեական գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ «միջուկային նյութերի կամ սարքերի հետ ապօրինի վարվելու» հոդվածով: Նրանց սպառնում է 5-10 տարվա ազատազրկում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |