Երևանը չի քննարկել Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի շրջանակում նոր հանդիպման անցկացումը![]() 18 ապրիլի 2016 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չի քննարկել Մինսկի խմբի եռանախագահների հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում բարձրագույն մակարդակով հանդիպման կազմակերպման հնարավորությունը կամ ժամկետները: Այդ մասին է հայտնել ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Հայաստանը` ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը, մշտապես աջակցություն են հայտնել ՌԴ, Ֆրանսիայի ու ԱՄՆ նախագահների բազմաթիվ անգամ հնչեցրած դիրքորոշմանը, որը կայանում է նրանում, որ ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքներից հրաժարվելը խնդրի կարգավորման հիմնական սկզբունքներից մեկն է», - նշել է նա: Ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը հայտարարել էր, որ մոտ օրերս կարող է սկսվել ղարաբաղյան հարցով բանակցությունների «ինտենսիվ շրջանը»: Իր խոսքերով, բանակցություններ սկսելու առաջարկն արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ապրիլի 21-22-ին պատրաստվում է Երևան այցելել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |