Համաշխարհային Բանկը Հայաստանին $2 մլն. է տրամադրում թռչնի գրիպի դեմ պայքարի համար15 փետրվարի 2007 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանին $2 մլն.-ի չափով դրամաշնորհ են տրամադրել թռչնի գրիպի դեմ պայքարելու համար: Ինչպես հայտնել են Համաշխարհային Բանկի երեւանյան գրասենյակում, «թռչնի գրիպի եւ մարդկանց վարակման դեմ ծրագիր հանդիսացող պայքարի նախաձեռնության շրջանակներում, որ կառավարվում է ՀԲ-ի կողմից, Հայաստանին դրամաշնորհ է տրամադրվում` $2 մլն.-ի չափով, թռչնի գրիպին հակազդելու ծրագրի նպատակով»: Դրամաշնորհային ծրագիրը ուղված է մարդկանց եւ կենդանիների առողջությունը պահպանող ինտեգրված միջամտությունների աջակցությանը: Այս դրամաշնորհը հավելում է հանդիսանում $6,25 մլն չափով վարկին, որը տրամարվել է Զարգացման միջազգային ասոցիացիայի կողմից, եւ ճապոնական դրամաշնորհին` $0,8 մլն.-ի չափով` հաստատված Համաշխարհային Բանկի կողմից Հայաստանի համար` Թռնչի գրիպի եւ վարակված մարդկանց դեմ գլոբալ ծրագրի շրջանակներում: «Դրամաշնորհի տրամադրումը Հայաստանին հնարավորություն է տալիս ավելի լիակատար ձեւով դիմակայել թռչնի գրիպի բռնկման սպառնալիքին, ինչպես նաեւ լավագույնս նախապատրաստվել այլ ինֆեկցիոն հիվանդությունների հավանական տարածմանը»,- հայտարարել է թռչնի գրիպին դիմակայելու ծրագրի վերահսկողության աշխատանքային խմբի ղեկավար Ֆրաուկե Յունգլուտը: «Նկատի ունենալով Թուրքիայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում եւ Ռուսաստանում թռչնի գրիպի վերջին բռնկումները, ինչպես նաեւ սեզոնային սպառնալիքները, այսօր շատ կարեւոր է հետեւողական ջանքեր ներդնել թռչնի գրիպին դիմակայելու համար»,- ասել է նա, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |