Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-21-ը կբարձրանա 2-3°C, ապա՝ կնվազի

Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-21-ը կբարձրանա 2-3°C, ապա՝ կնվազի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում ապրիլի 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը 19-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով:

Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, 22-ին ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:

Երևանում ապրիլի 19-21-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Երևանի ապրիլի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.60C (1985 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.00C (1980 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.60C

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---