Սևանա լիճը` ԱՊՀ հանգստավայրերի թոփ հնգյակում![]() 19 ապրիլի 2016 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Զբոսաշրջային Travel.ru ծառայությունը պարզել է, թե զբոսաշրջիկներն որտեղ են նախընտրում հանգստանալ ԱՊՀ երկրներում: Առավել նախընտրելի հանգստավայրերից է ճանաչվել նաև Սևանը: ԱՊՀ երկրների հանգստավայրերի լավագույն հնգայում են հայտնվել Ղրղզստանի Իսիկ Կուլը, Բորովոե հանգստավայրը Ղազախստանում, Նարոչ լիճը Բելառուսում, Կասսպից ծովը (Բաքու) և Սևանա լիճը: Հանգստավայրերի վարկանիշը կազմվել է ըստ հյուրանոցների ամրագրման 2016-ի ամռան ամիսների համար; 3 անձից բաղկացած ընտանիքի հանգիստը ԱՊՀ երկրներում միջինը կկազմի 3,5 հազար ռուբլի օրական, ինչը համատեղելի է ռուսաստանյան հանգստավայրերում ամառային հանգստի արժեքի հետ: Պարբերականը նշում է, որ զբոսաշրջիկներին Սևանում դուր է գալիս մոտորանավակով զբոսանքը, գեղեցիկ լեռնային բնապատկերը, խեցգետնից պատրաստված քաբաբը: Նշվում է, որ այստեղ կա նաև հիշարժան պատմական հուշարձան` Սևանավանքը: Ավեկլի վաղ ռուսաստանյան տուրօպերատորները ֆիքսում են զբոսաշրջիկների հետաքրքրության աննախադեպ աճ Հարավային Կովկասի երկրների նկատմամբ: Հայաստանն առավել էժան ուղղությունն է ռուսասանցիների համար. մայիսին երկու ուղղությամբ չվերթը կարժենա 11.3 հազար ռուբլի՝ մեկ հոգու համար, ամռանը՝ մոտ 13.5 հազար ռուբլի: Հայաստանյան հյուրանոցներում թե մայիսին, թե ամռանը հյուրընկալվելը կարժենա մոտավորապես 2000 ռուբլի՝ մեկ գիշերվա համար: Ռուսաստանյան քաղաքներից դեպի Երևան ապրիլ ամսին կայանալիք չվերթների տոմսերի գները նվազել են միջինը 12.5%-ով՝ 2015 թվականի ապրիլի համեմատ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |