Գնդապետ. Հետախուզական լուրջ հնարավորություններ ունենք, հակառակորդի տեղաշարժից տեղյակ ենք19 ապրիլի 2016 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Եթե հայկական կողմը հետախուզական տվյալներ չունենար, հնարավոր չէր լինի ամբողջովին դիմակայել ադրբեջանական լայնածավալ հարձակմանը: Այս մասին«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ ասել է ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանն՝ անդրադառնալով քննադատություններին, թե քառօրյա ռազմական գործողությունների օրերին մեր հետախուզությունը լավ չի աշխատել: Գնդապետը նշել է, որ մենք, իհարկե, արբանյակային հետախուզություն չունենք, սակայն հետախուզական առումով շատ լուրջ հնարավորություններ ունենք և ադրբեջանական զորքերի ամբողջ տեղաշարժից տեղյակ ենք, գրում է Panorama.am-ը: Նա նաև անդրադարձել է ռազմական կարողությունների հարցին. «Մենք ունենք հեռահար այնպիսի միջոցներ, որոնք մինչև Բաքու կհասնեն: Եթե մենք այս ամենը չունենայինք, ապա Ադրբեջանն ինչ-որ տեղ իրեն զսպված չէր զգա»: Բալայանը նաև հերքել է տարածված տեղեկություններն այն մասին, թե պաշտպանության նախարարությունը չի համագործակցում ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ: Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանն ապրիլի 13-ին հայտնել է, որՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտը դեռևս մինչև ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիան հանդիպել է ՏՏ ոլորտի ընկերությունների հետ, որոնցից մեկի հետ գործակցությունը հասել է պայմանագրի ստորագրման փուլ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Պաշտպանության բանակի համապատասխան ռեզերվներին ձեռք չի տրվել, որոնք նախատեսված են ավելի գլոբալ խնդիրներ լուծելու համար: Նրա խոսքով, մենք ունենք չկիրառած զինատեսակներ, որոնց մասին հակառակորդն անգամ երազել չի կարող: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |