ԶԼՄ-ներ. Պուտինի պլանը ԼՂ հարցում` որոշ տարածքների վերադարձ Բաքվին, խաղաղապահներ և հանրաքվե19 ապրիլի 2016 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն կնպաստեն, որ մոտ օրերս մեկնարկող Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցություններում փոխզիջում ձեռք բերվի: Մասնավորապես, ՌԴ նախագահը պատրաստ է անձամբ համոզել երկու կողմի քաղաքական գործիչներին փոխզիջման անհրաժեշտության մեջ, հայտնում է «Իզվեստիան» դիվանագիտական շրջանակներում աղբյուրի վրա հղումով: Ըստ աղբյուրի, կարգավորման ռուսական պլանով նախատեսվում է որոշ տարածքներ հանձնել Ադրբեջանին, խաղաղապահներ տեղակայել հակամարտության գոտում, վերադարձնել փախստականներին և օրինականացնել Ղարաբաղը` այսինքն, ապահովել բաց սահմաններ և տնտեսական կապերի վերականգնում: Իսկ հետո անցկացնել հանրաքվե տարածքի պատկանելության մասին: Սակայն կողմերից ոչ մեկը չի համաձայնվում այս պլանին, եթե հանրաքվեի արդյունքը հօգուտ իրեն կանխորոշված չլինի: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով «Ուղիղ գծի» հարցերին, ասել էր, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է կարգավորելու համար այդ հակամարտությունը և գտնելու համար երկու կողմերի համար ընդունելի լուծում: Նա նշել է նաև, որ երկարաժամկետ առումով հարկավոր է փոխզիջում գտնել, ընդ որում բացառապես քաղաքական միջոցներով: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը 2014-ի մայիսի 7-ին ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման 6 սկզբունքները` նշելով, որ դա ոչ թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այլ ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունն է: Ուորլիքը ներկայացրել է փոխզիջման հիմնական տարրերը, բաղկացած 6 կետից: «Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր: Երկրորդ,նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում: Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի: Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Հինգերորդ,տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը: Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն»,-ասել է Ուորլիքը: 2014-ի հուլիսին Լեռնային Ղարաբաղն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ անընդունելի է համարում Մադրիդյան սկզբունքները: Վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ եթե անգամ Լեռնային Ղարաբաղը կրկին մասնակցի բանակցություններին, նման փաստաթղթի քննարկումը դրական արձագանք չի ստանա: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |