Դավութօղլու. Եթե ԵՄ-ն չկատարի խոստումը, մենք կչեղարկենք պայմանավորվածությունները19 ապրիլի 2016 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան չի պահպանի փախստականների մասին ԵՄ հետ պայմանավորվածությունները, եթե Եվրամիությունը չկատարի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ խոստումը: Այդ մասին հայտնում է Haqqin.az-ը Reuters- վրա հղումով: Նա նշել է, որ Թուրքիան աշխատում է ԵՄ առջև իր ստանձնած պարտավորությունների կատարման վրա: «ԵՄ-ն նահանջելու հնարավորություն չունի այն բանից հետո, երբ մենք այսքան հեռուն ենք գնացել»,-հայտարարել է Դավութօղլուն: Ըստ Թուրքիայի և ԵՄ միջև գործարքի պայմանների, Անկարան ընդունելու է փախստականներին, որոնք ապօրինաբար են հասնում Հունաստանի ափերին: Փոխարենը Թուրքիայի քաղաքացիների համար կչեղարկվի մուտքի արտոնագրերի ռեժիմը ԵՄ երկրների հետ, կարագացվեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները, և ևս 3 մլրդ եվրո կհատկացվի արդեն խոստացված 3 մլրդ եվրոյից բացի: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնեցին, որ ԵՄ-ն մտադիր է իրեն իրավունք վերապահել վերադարձնել մուտքի արտոնագրերի ռեժիմը Թուրքիայի, Վրաստանի և Ուկրաինայի համար: Իսկ մինչ այդ Դավութօղլուն հայտարարել էր, որ արդեն ընթացիկ տարվա հունիսին Թուրքիայի քաղաքացիները կկարողանան ԵՄ երկրներ այցելել առանց մուտքի արտոնագրի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |