Վրաստանը հուսով է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը կընդունվի 2007 թվականի վերջում, 2008 թվականի սկզբում15 փետրվարի 2007 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան հարցերով պետական նախարար Գեորգի Բարամիձեն հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ին անդամակցության Գործողությունների ծրագիրը կընդունվի դաշինքի կողմից 2007 թվականի վերջում, 2008 թվականի սկզբում: «Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ինտենիսվ երկխոսության շրջանակներում միջոցառումներին զուգահեռ 2007 թվականի վերջում, 2008 թվականի սկզբում դաշինքի գագաթնաժողովին Վրաստանի նկատամամբ ՆԱՏՕ անդամակցության գործողությունների ծրագիր ընդունվի»,- ասել է Բարամիձեն հինգշաբթի օրը: Պետական նախարարը հիշեցրել է, որ փետրվարի 19-23 Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի գնահատման առաքելությունը:Ինչպես հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում, փորձագետներն այցելության ընթացքում փետրվարի 19-23 հանդիպումներ կանցկացնեն պաշտպանության գերատեսչության եւ Վրաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավարության հետ: Պաշտպանության նախարարությունում նշել են, որ այդ հանդիպումները կարեւոր նշանակություն ունեն, քանի որ այցելության արդյունքների հիման վրա գնահատման խումբը իր եզարակացությունն է հայտնելու Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ակտիվ երկխոսության գործընթացի իրականացման մասին, ինչպես նաեւ կգնահատի պաշտպանության բնագավառում անցկացվող բարեփոխումները: «Գնահատման խմբի եզրակացությունը որոշիչ գործոն կդառնա»,- նշել են Պաշտպանության նախարարությունում, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |