Ռուսաստանն անտարբեր է` արդյոք ԱՄՆ-ն ՀՀՊ համակարգ ունի

PanARMENIAN.Net - «Ռուսաստանին չի հուզում ԱՄՆ-ի մոտ հակահրթիռային պաշտպանության համակարգի առկայությունը: Մեծ հաշվով, մեզ համար միեւնույն է` կա այն, թե ոչ»,- Երեւանում հայտարարել է ՌԴ ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովը: Նրա խոսքերով, եթե Հայաստանը կարիք ունենա այդ համակարգին դիմակայելու, Ռուսաստանը միշտ պատրաստ է օգնել բոլոր ուժերով:



Նա նաեւ ընդգծել է, որ Համակարգող կոմիտեի երկօրյա նիստի շրջանակներում, որին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի ՌՕՈՒ-ի եւ ՀՕՊ հրամանատարության ներկայացուցիչները, նշվել են հետագա համագործակցության հեռանկարներն ու նպատակային ծրագրերը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---