Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է` փոխգնդապետի մահվան մասին լուրն իրական է19 ապրիլի 2016 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ գնդապետ-լեյտենանտ (փոխգնդապետ) Սանան Թաիր օղլու Ախունդովը զոհվել է անվտանգության միջոցների խախտման հետևանքով: Նախկինում գնդապետ-լեյտենանտի մահվան մասին լուրերը շրջանառվում էին սոցցանցերում` ադրբեջանական կորուստների մասին այլ տեղեկությունների շարքում, որոնք Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները ջանադրաբար թաքցնում են: Մասնավորապես, հայտնի է դարձել մեկ այլ գնդապետ-լեյտենանտի` Վուգար Աբդուլազիմովի վիրավորվելու մասին: Սոցցանցերի օգտատերերը պարբերաբար տարբեր տվյալներ են ներկայացնում ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլի առաջին օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհված ադրբեջանցի զինծառայողների մասին` նշելով նրանց անունները, ազգանունները, ինչպես նաև այլ տեղեկություններ, ինչն առաջացնում է Ադրբեջանի ՊՆ դժգոհությունը: Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ գնդապետ-լեյտենանտ Սանան Թաիր օղլու Ախունդովը մահացել է անվտանգության միջոցների խախտման հետևանքով, ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |