Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարը ԱՄՆ-ի թուրքերին կոչ է արել դիմակայել Հայոց ցեղասպանությամ մասին բանաձեւին15 փետրվարի 2007 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավար Յաշար Բոյուկանիթը Վաշինգթոնում իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ի թուրքական համայնքին, գրում է Hurriyet թերթը: Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանատանը ելույթ ունենալով` գլխավոր շտաբի ղեկավարը համայնքին մեղադրել է Թուրքիայի շահերի պաշտպանության աշխատանքի բացակայության մեջ: Նա թուրքական համայնքի կոչ է արել ավելի ուժեղ հակազդել ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը: «Ինչ էլ լինի հետագայում, Թուրքիայի սահամներից դուրս ապրող մարդիկ պետք է միասին աշխատեն երկրի շահերի պաշտպանության համար: Ես ձեզ մեղադրում եմ նրանում, որ թուրքական սփյուռքի ձայնը չի հնչում այնքան ուժեղ, որքան ուրիշների ձայները, եւ այդ պատճառով հայերի մեղադրանքները ցեղասպանության մեջ Թուրքիային բերել են նրան, ինչ ասյօր կատարվում է: Թուրքական հանրապետությունն ավելի ուժեղ կլիներ, եթե մարդիկ, որ ապրում են նրա սահմաններից դուրս, պաշտպանեին ազգային շահերը, միասին աշխատեին մյուսների դեմ»,- ասել է Բոյուկանիթը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատանը կայացած հանդիպմանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |