ՀՀ և ԼՂ նախագահների խորհրդակցությունը. Քննարկվել է Բաքվի ագրեսիայի հետևանքով իրավիճակը ԼՂ-ում![]() 20 ապրիլի 2016 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Ստեփանակերտում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը խորհրդակցություն են անցկացրել Լեռնային Ղարաբաղի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 18-ից աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է : Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սարգսյանն ապրիլի 2-ի երեկոյան ԱԱԽ նիստ է անցկացրել, որի ընթացքում հայտարարել է, որ պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: «Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994-ին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ», - ասել էր նախագահը: ՀՀ նախագահն Արցախում պետպարգևներ է հանձնել մի խումբ զինծառայողների ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |