Մամուլի ազատության վարկանիշ. ՀՀ-ն առաջ է անցնում ԵՄ որոշ երկրներից20 ապրիլի 2016 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 74-րդ տեղն է զբաղեցրել Մամուլի ազատության վարկանշային աղյուսակում` 180 երկրի թվում։ «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մամուլի ազատության ինդեքսի վերաբերյալ ամենամյա զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցել 4 հորիզոնականով: Հատկանշական է, որ մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իսրայելը (101-րդ տեղ), ԵՄ անդամ որոշ պետություններ` Իտալիան (77-րդ տեղ), Հունաստանը (89-րդ տեղ) և Կիպրոսը (81-րդ տեղ): Ադրբեջանը 163-րդ հորիզոնականում է, նախորդ տարվա 162-ի փոխարեն։ Վրաստանը բարելավել է ցուցանիշը 5 հորիզոնականով՝ նախորդ տարվա 69-րդի փոխարեն զբաղեցնելով 64-րդ հորիզոնականը: Թուրքիան 151-րդն է, Ռուսաստանը՝ 148-րդ, Իրանը՝ 169-րդ։ Ամենաազատ երկրների հնգյակում են հայտնվել Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Դանիան և Նոր Զելանդիան: Ֆինլանդիան վարկանիշի առաջատարն է 2010թ.։ Վարկանիշի վերջին հորիզոնականներում են, ինչպես և նախորդ տարի, Թուրքմենստանը, ԿԺԴՀ-ն և Էրիթրեան: Զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ, ուժեղացել է լրագրողների հանդեպ ճնշումը իշխանությունների և մասնավոր բիզնեսի կողմից: «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը հիմնվել է Փարիզում 1985-ին։ Նպատակն է՝ պայքարել ինտերնետում գրաքննության դեմ, լրագրողների խոսքի ազատության համար։ Ամեն տարի ընկերությունը հրապարակում է «Ինտերնետի թշնամի» երկրների ցուցակը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը |