ԻՊ-ն քիմզենք է կիրառել Իրաքի քրդերի դեմ20 ապրիլի 2016 - 16:14 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները քիմիական զենք են կիրառել Իրաքի հյուսիսում կռվող քուրդ զինյալների` «փեշմերգա» ջոկատների դեմ: Այդ մասին հայտնել է Իրաքի քրդերի ներկայացուցիչներից մեկը` Սիրվան Բարզանին: «ԻՊ խմբավորումը հարձակվել է քուրդ զինյալների վրա Աբու Շիփ գյուղի մոտ էլ Քուվեյր շրջանում` կիրառելով քիմիական նյութերով լցոնված 12 հրթիռ»,-ասել է նա` հավելելով, որ տուժել է 6 քուրդ զինյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետությունն» առանձին ստորաբաժանում է ստեղծել, որն ակտիվորեն զբաղվում է քիմիական զենքի մշակմամբ, հետազոտություններ և փորձեր է անցկացնում Իրաքի, Սիրիայի և այլ երկրների գիտնականների ներգրավմամբ: 2015-ի ԻՊ-ն Իրաքում գրավեց քիմիական զենքի արտադրության «Ալ Մուտանա» գործարանը, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում: 2016-ի ապրիլի սկզբին The Wall Street Journal-ը հոդված հրապարակեց, որտեղ ասվում է, որ ահաբեկիչներին Մոսուլի համալսարանում հաջողվել է «նոր սերնդի պայթուցիկ սարքերի» արտադրություն ստեղծել: ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը փետրվարին հայտնել էր, որ «Իսլամական պետության» գրոհայիններին հաջողվել է քիմիական զենք ստեղծել ու տեղակայել Մերձավոր Արևելքում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |