ՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը Գերմանիայում մասնակցում է բազմազգ զորավարժությանը![]() 20 ապրիլի 2016 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հոհենֆելսում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում ավարտին է մոտենում «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին 2016թ. մարտի 29-ից մասնակցում է նաև ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը: Զորավարժությանը ներգրավված են 16 երկրների ընդհանուր թվով մինչև 5.000 զինծառայողներ: Զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովել է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն և բացազատվել ու առաջին անգամ արտերկրում գործարկվել է ՀՀ զինված ուժերի ամերիկյան ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալը: Զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ բժշկական անձնակազմը մարտական գործողությունների հնարավորինս նմանեցված պայմաններում ցուցաբերել է վիրավորների տարհանման, առաջին բուժօգնության տրամադրման, վիրավորների վիճակի կայունացման, վիրահատական միջամտությունների իրականացման և այլ բժշկական անհետաձգելի օգնություն: Զորավարժության ընթացքին հետևելու նպատակով զորավարժության անցկացման վայր է ժամանել նաև Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոդջեսը, ով նաև հանդիպում է ունեցել հայ զինծառայողների հետ: Նշված զորավարժությանը մասնակցությունը նպաստելու է ՀՀ ԶՈՒ ԻՄԵԴՍ շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմի` մարտական պայմաններում անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման մասնագիտական հմտությունների խորացմանը և բազմազգ միջավայրում փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |