Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետելու գործով կասկածյալին մեղադրանք է առաջադրվել![]() 20 ապրիլի 2016 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետելու կասկածանքով կալանավորված Հովհաննես Մուրդայանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով: Այդ մասին տեղեկացրել է նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը: Մեղադրանք առաջադրելուց հետո կորոշվի Մուրադյանին կալանավորելու հարցը, գրում է Panorama.am-ը: 2016-ի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։ Քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ին բերման է ենթարկվել, ապա` ձերբակալվել 1984-ին ծնված Հ.Մուրադյանը: Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ: Հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որը կասկածյալը վարելիս է եղել նշված արարքը կատարելիս: Մուրադյանի հայրը լրատվամիջոցներին հարցազրույց էր տվել և ասել, որ իր որդին շիզոֆրենիայով է տառապում և հաշվառված է Ավանի հոգեբուժարանում: Մուրդայանի փաստաբանը այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնել՝ ասելով, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն և ամեն ինչ հայտնի կլինի եզրակացությունն ստանալուց հետո: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |