Ամերիկացի հաղորդավարը հատուկ թողարկում է պատրաստել` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին21 ապրիլի 2016 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հաղորդավար, «Էմմի» մրցանակի հավակնորդ Լաուրա Մաքքենզին իր հաղորդաշարի մեկժամյա հատուկ թողարկում է պատրաստել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն կոչվում է «Լաուրա Մաքքենզիի ուղեցույցը. Հայաստան»: Հաղորդումը եթեր դուրս կգա ապրիլի 23-ին ԱՄՆ հիմնական ալիքներով, այդ թվում Լոս Անջելեսի Կանալ 5 KTLA-ով, հայտնում է PR Newswire-ը: Հատուկ թողարկման մեջ Մաքքենզին կպատմի իր բացահայտումների մասին Հայաստանում. Երևանի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, Գառնիի տաճարի, Տաթևի վանքի մասին` աշխարհի ամենաերկար ճոպանուղիով: Բացի այդ, հաղորդավարը ներկայացնում է տեղի շուկաները, սովորում է ազգային խոհանոցի ուտեստներ պատրաստել, փորձում է ուժերը գորգագործության արվեստում: Լաուրա Մաքքենզին ԱՄՆ ամենահայտնի հեռուստատեսային փորձագետն է ճամփորդությունների ոլորտում: Նա տասնյակից ավելի պարգևների է արժանացել, այդ թվում երկու անգամ հավակնել է «Էմմի» և «Գրեյսի» մրցանակներին «Լաուրա Մաքքենզիի ուղեցույցը» հաղորդաշարի համար: Նա ուղևորությունների մասին 42 տեսաթողարկումների հեղինակ է, մասնակցում է հայտնի ամերիկյան թոկ-շոուներին որպես ճանապարհորդությունների փորձագետ: 1989 թվականից Մաքքենզին նաև հանդես է գալիս որպես դերասան կինոնկարներում և հեռուստատեսային շոուներում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը ՔԿ. Ստեփանակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է |