ՀՀ ՄԻՊ-ը Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին![]() 20 ապրիլի 2016 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ՝ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով: Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել Հայրապետյանին գերբնակեցված խուց տեղափոխելու կապակցությամբ՝ նշելով, որ վերջինս ամենօրյա բժշկական օգնության և հսկողության կարիք ունի, և դա կարող է լուրջ սպառնալիք լինել Լ. Հայրապետյանի առողջության և կյանքի համար: Թաթոյանը խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Լևոն Հայրապետյանին բժշկական օգնություն ցուցաբերելու և վերջինիս առողջությանը վտանգող պայմանների վերացման ուղղությամբ: Մոսկվայի դատարանն օրերս հայազգի բարերար Լևոն Հայրապետյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման։ Գործարարը մոտ մեկ տարի անցկացրել է քննչական մեկուսարանում, ապա տնային կալանքի պայմաններում։ Նրա փաստաբաններն այն ժամանակ պահանջել են փոխել խափանման միջոցը՝ ներկայացնելով պաշտպանյալի ծանր առողջական վիճակի մասին վկայող փաստաթղթեր։ Հայրապետյանը հերքում է մեղադրանքը։ Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ և երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում: Երթ Երևանում ՝ բարերար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու պահանջով ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |