«Ռոսատոմ». Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման համար դեռ հիմքեր չկան![]() 20 ապրիլի 2016 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Հայկական նոր ատոմակայանի կառուցման համար տնտեսական հիմքեր դեռ չկան և նոր ԱԷԿ-ի շինարարությունից կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ ի հայտ գան նման հիմքեր: Այս մասին ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի փոխտնօրեն Կիրիլ Կոմարովը Երևանում կայացած Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմի» համատեղ նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Նոր ատոմակայանի կառուցման շուրջ Հայաստանի կառավարության հետ բանակցությունները երբեք չենք դադարեցվել, մշտապես գտնվում ենք երկխոսության մեջ: Տեխնոլոգիական առումով, այո՛, հնարավոր է Մեծամորի հարթակում ևս մեկ բլոկ կառուցել: Առանցքային հարցն այն է, որ կառուցման համար հարկավոր է ապահովել տնտեսական այնպիսի չափանիշներ, որոնք թույլ կտան արդյունավետ կերպով ծախսերը հետ բերել: Կարևոր հարց է Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման ծավալը և հարակից երկրներ արտահանման հնարավորությունը: Միասին աշխատում ենք այս ուղղությամբ, և եթե տեսնենք, որ նման հնարավորությունների պատուհան է բացվել, հաճույքով կյանքի կկոչենք այդ նախագիծը: Տեղյակ եք, որ այս մասին ստորագրված է միջկառավարական համաձայնագիր, այն շարունակում է գործել, չեղարկված չէ և երբ հասկանանք, որ նոր ԱԷԿ-ի կառուցման համար տնտեսական հիմքեր կան, իհարկե, կփորձենք այդ նախագիծը կյանքի կոչել», - ասել է Կոմարովը։ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը 2015-ի սեպտեմբերին հայտարարել էր, որ Հայաստանը դիտարկում է Մեծամորի ատոմային էլեկտրակայանում յուրաքանչյուրը 600 մՎտ հզորությամբ միանգամից երկու միջուկային ռեակտորի կառուցման հնարավորությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |