ԱՄՆ կոնգրեսականը` Օբամային. Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերջին շանսն է21 ապրիլի 2016 - 12:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի ամբիոնից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, հայտնում է Tert.am-ը: «Հույս ունեմ, ինչպես և Ցեղասպանությունը վերապրածների միլիոնավոր հայ ժառանգներ ողջ աշխարհում, որ Օբաման կօգտագործի իր վերջին հնարավորությունը, որպես նախագահ, Ցեղասպանության մասին պարզ խոսելու համար և կասի, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպանության հանցագործություն է կատարել` փորձելով ջնջել հայերին Երկրի երեսից և գրեթե հասնելով իր նպատակին՝ նրանց բնաջնջման արշավը, այնուամենայնիվ, չի հաջողվել: Եվ որ ամենակարևորն է, կասի, որ չենք մոռանա և չենք լռի: Պարո՛ն նախագահ, չկա որևէ այլ ավելի բարձր բարոյական արժեք, քան ճշմարտությունն ասելն է` Ցեղասպանության ժխտման պայմաններում: Խնդրում եմ` այս տարի միացրեք Ձեր ձայնը միլիոնավոր ձայներին, որոնք խոսում են անապատում զոհվածների` Հայոց ցեղասպանության զոհերի անունից»,-ասվում է նամակում: «Պարո՛ն նախագահ, անկախ այն բանից, թե ինչ կասեք ապրիլի 24-ին, Թուրքիան վարվելու է նույն կերպ, ինչպես վարվել է միշտ ԱՄՆ-ի նկատմամբ, քանի որ Թուրքիան միշտ հետևել է իր շահերին: Եվրոպական մի շարք դաշնակիցներ, այդ թվում՝ Ֆրանցիսկոս Պապը, ճանաչել են Ցեղասպանությունը, սակայն Թուրքիան շարունակում է սերտ համագործակցությունը, քանի որ դա բխում է իր իսկ շահերից: Նույնը կլինի, երբ ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը», - ասել է կոնգրեսականն իր ուղերձում: Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ: Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |