Հայաստանի ԱԳՆ-ն պաշտպանում է ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունները16 փետրվարի 2007 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ն պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունները` նախաձեռնություններից հրաժարվելու տեսանկյունից, այդ թվում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: «Մենք իրոք գտնում ենք, որ Ղարաբաղյան հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով կարող է վնաս հասցնել բանակցությունների դրական զարգացմանը»,- ասել է Կարապետյանը:Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` դեսպաններ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), հանդիպել են Փարիզում փետրվարի 14-ին եւ 15-ին` ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպռշիկի մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |