Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին21 ապրիլի 2016 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերն ավելացրել են տանկերի և հաուբիցների քանակը Սիրիայի հետ սահմանին, որը սահմանի այն կողմից վերահսկվում է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից, հայտնել է Hurriyet-ը զինվորական շրջանակներում աղբյուրի վրա հղումով: Զրահատեխնիկան տեղակայվել է հակազդելու համար ԻՊ կողմից վերահսկվող տարածքից իրականացվող հրետակոծություններին: Թուրք զինվորականները հաուբիցներից են գնդակոծում ահաբեկիչների դիրքերը, քանի որ չեն կարող օգտագործել ավիացիան Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թուրքական կողմը նշել է, որ այս միջոցառումներն իրագործվում են Սիրիայի տարածքից թուրքական Կիլիսի հաճախակի դարձած հրետակոծմանը հակազդելու համար: Վերջին օրերին հրետակոծություններից զոհվել է 5 մարդ, ավելի քան 20-ը` վիրավորվել է: Անկարան ակնկալում է, որ ավիահարվածներն ԻՊ դիրքերին կհասցնի ԱՄՆ գլխավորած կոալիացիան` «առանց թուրքական կողմից մշտական հարցումների»: Սակայն վերջին օրերին ավիացիոն գործողություններ կոալիցիան այդ շրջանում չի իրականացրել: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանն առաջարկում է Թուրքիային անկախ դիտորդներ հրավիրել թուրք-սիրիական սահման, որն, ըստ ռուսական կողմի տեղեկությունների, հատում են գրոհայինները, ինչպես նաև մաքսանենգության հոսք է նկատվում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փորձում են փրկվել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմից: Այդ մասին գրել է The Times-ը Մարդու իրավունքների սիրիական դիտարկման կենտրոնի վրա հղումով: 2015-ին Սիրիայի նախագահի քաղաքական խորհրդական Բուսեյն Շահաբանը հայտարարել է, որ սիրիական բանակի ռազմավարական նպատակներից մեկը Թուրքիայի հետ սահմանին հսկողություն հաստատելն է: Ինչպես նշել է Շահաբանը, Սիրիայում գործողությունը կշարունակվի մինչև Հալեպ գավառում և Թուրքիայի հետ սահմանին հսկողության հաստատումը, ինչը թույլ կտա «կանգնեցնել ահաբեկիչներին, որոնց ուղարկում է Թուրքիան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |