ԼՂՀ-ին հանձնված անհետ կորած զինվորի դին ճանաչել են![]() 21 ապրիլի 2016 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին հայկական կողմին հանձնված զինծառայողի դին նրա հայրը ճանաչել է. անհետ կորած զինծառայողը Արգիշտի Գաբոյանն է: Այդ մասին տեղեկացրել է ԼՂՀ գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը: «Հայրը երեկ երեկոյան ճանաչել է որդուն և տեղափոխել Երևան», - հայտնել է Քոչարյանը, գրում է Panorama.am-ը: Ադրբեջանական կողմն ապրիլի 20-ին՝ ժամը 16․00-ին, համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ԼՂՀ և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ԼՂՀ-ին է հանձնել հայ զոհված զինծառայողի մարմինը: Նշվում էր, որ զոհվածի ինքնությունը հաստատելու համար կնշանակվի փորձաքննություն: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերումհայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: 122 զինծառայող վիրավորվել է: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |