Բրիտանիայի խորհրդարանն ԻՊ գործողությունները միաձայն ճանաչել է ցեղասպանություն21 ապրիլի 2016 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի խորհրդարանը միաձայն ցեղասպանություն է ճանաչել «Իսլամական պետության» գործողությունները Սիրիայում և Իրաքում ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Պահպանողական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ֆիոնա Բրյուսը, որն առաջ էր քաշել այս նախաձեռնությունը, նշել է, որ Միջազգային քրեական դատարանը չի կարող ցեղասպանության վերաբերյալ որոշում կայացնել, եթե նրան չդիմեն համապատասխան հարցումով: «Ահա թե ինչու է խիստ կարևոր այս առաջարկին սատարելը: Ցեղասպանության ճանաչումն առանցքային քայլ է»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ինչպես նշել է Guardian-ը, այս դեպքն «աննախադեպ է պատգամավորների համար, որոնք ցեղասպանություն որակեցին ԻՊ գործողությունները»: Համայնքների պալատը կոչ է արել այս հարցը քննել նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդում: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |