Չափազանց մեծ հետաքրքրության պատճառով ընդլայնվել է միջոցառումների ցուցակը Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում16 փետրվարի 2007 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Հայաստանի Տարվա միջոցառումները հաջող են անցնում եւ բարձր մակարդակով: Այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Հայաստանի նախագահի օգնական, Ֆրանսիայում Հայաստանի Տարվա համակարգող Վիգեն Սարգսյանը: «Ֆրանսիայում Հայաստանի Տարվա միջոցառումների ծրագիրը շատ հարուստ է, սակայն չափազանց մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով, ծրագրված միջոցառումների ցուցակը, որոնք անցնելու են Ֆրանսիայի ավելի քան 100 քաղաքներում, ընդլայնվել է 500-ից 600»,- ասել է Վ. Սարգսյանը: Նա նշել է, որ արդեն գործում են Փարաջանովի եւ Սարյանի ստեղծագործությունների, Հայաստանի 12 մայրաքաղաքների ճարտարապետական ժառանգության, Գյումրի հայկական քաղաքի հնագիտական ժառանգության ցուցահանդեսները, որոնք հսկայական հաջողություն են ունենում:«Մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ Հայաստանի Սարդարապատի Ազգագրության պետական թանգարանի նյութերի ցուցահանդեսը, ինչպես նաեւ հայկական ծագում ունեցող հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու աշխատանքների ցուցահանդեսը, որը ներկայացված է Փարիզի ծովային թանգարանում` Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ»,- ասել է Վ. Սարգսյանը: Ծրագրված միջոցառումների շարքում, Ֆրանսիայում Հայաստանի Տարվա համակարգողն անվանել է մարտին Լիոնում եկեղեցական հագուստի եւ կահ-կարասու ցուցահանդեսի անցակցումը, հնագույն ձեռագրերի հայկական պահոց «Մատենադարանի» «Գրի կախարդանքը» ցուցահանդեսը, ինչպես նաեւ ժամանակակից արվեստի չորս ցուցահանդսների անցկացումը, որոնցից առաջինը բացվելու է փետրվարի 21-ին Նիցայում: «Ուշագրավ է, որ ցուցահանդեսին մասնակցելու են ոչ միայն Հայաստանի ժամանակակից նկարիչները, նաեւ հայ նկարիչներ ողջ աշխարհից»,- ասել է նա: Սարգսյանը նաեւ հայտնել է, որ փետրվարի վերջում ծրագրված է տեղեկատվական տեխնոլոգիաների շուրջ կոնֆերանս անցակցնել, ուր հայ կազմակերպությունները կկարողանան ներկայացնել իրենց գործնեությունը եւ բարելավել գործնական շփումները, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը |