Թուրք սահմանապահները 8 սիրիացու են սպանել, այդ թվում` կանանց և երեխաների21 ապրիլի 2016 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Թուրք սահմանապահները 8 սիրիացու են սպանել, այդ թվում`կանանց և երեխաների, որոնք փորձել են ապօրինաբար հատել սահմանը, հայտնում է The Times-ը: Մարդկանց խումբը գնում էր լեռնային այն երթուղով սահմանի արևմտյան հատվածում, որից սովորաբար օգտվում են մաքսանենգները: Թուրք սահմանապահները թիրախավորված կրակ են բացել` 8 մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 17-ին: The Times-ը ստացել է բջջային հեռախոսով արված կադրերը, որտեղ երևում է երկու ոտքից վիրավոր փոքր որդուն տանող մարդը` նա հետ է գնում նեղ լեռնային արահետով բուժօգնություն ստանալու հույսով: Սա նման առաջին դեպքը չէ թուրք-սիրիական սահմանին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փախչում են Սիրիայի պատերազմից: Վերջին 4 ամսում 16 մարդ է սպանվել, այդ թվում 3 երեխա: Ճգնաժամը Սիրիայում լայնածավալ միգրացիայի պատճառ դարձավ: Ապաստան գտնելու ակնկալիքով սիրիացիները Թուրքիայի տարածքով ձգտում են Եվրոպա հասնել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |