Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը Հարավային Կովկասի երկրներում քննարկելու է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հարցերը

PanARMENIAN.Net - Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը փետրվարի 18-ից 20-ը կայցելի Հարավային Կովկասի երկրները` Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան, հայտնել են երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության մամլո ծառայությունում: Զրուցակցի խոսքերով, այցելությունն իրականացվում է Եվրոպական հարեւանության շրջանակներում: «Գերմանիայի` որպես ԵՄ նախագահի գործնեության գերակայություններից մեկը Եվրոպական հարեւանության քաղաքականության հետգա զարգացումն է` հատուկ կենտրոնանալով արեւելյան հարեւանների վրա»,- ասել է ԱԳՆ նեկայացուցիչը: Նա ընդգծել է, որ «այդ քաղաքականության հիմնական խնդիրը ԵՄ-ն տեսնում է Եվրամիության անդամ-երկրներում իրավական պետականության, ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության ամրապնդման մեջ, որպեսզի դրանցում խթան լինի կայունության, ինչպես նաեւ տնտեսական եւ սոցիալական զարգացման համար»: ԱԳՆ-ում հիշեցրել են, որ Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը ընդգրկվել են եվրոպական հարեւանության ծրագրում 2004 թվականին` Գերմանիայի նախաձեռնությամբ, եւ անցյալ տարվա վերջում բոլոր երեք պետությունների հետ համաձայնեցվել են ԵՄ-ի հետ մերձեցման գործողությունների ծրագրերը:



Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը երեք անդրկովկասյան պետությունների մայրաքաղաքներում «հիմնարար բանակցություններ կանցկացնի բոլոր կարեւոր տարածաշրջանային հարցերի շուրջ, ԵՄ հետ հարաբերությունների զարգացման եւ արդի միջազգային խնդիրների շուրջ»: «Նաեւ ծրագրվում են Շտայնմայերի հանդիպումները Իլհամ Ալիեւի, Միխայիլ Սահակաշվիլու եւ Անդրանիկ Մարգարյանի հետ»,- ասել է դիվանագետը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---