Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշապաստառ՝ Մարսելում22 ապրիլի 2016 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Մարսելի Բյուշ-Դե-Ռոնի շրջանային խորհրդի շենքի պաշտոնական սրահում տեղի է ունեցել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշապաստառի բացում` խորհրդի նախագահ Մարտին Վասալի նախաձեռնությամբ և մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Մարսելի 11-12 սեկտորի պատգամավոր-քաղաքապետ Վալերի Բուայեն, 9-10 սեկտորի քաղաքապետ Լիոնել Ռուայե-Պեռոն, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փառաքյանը, հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հարավային խորհրդի /CCAF-SUD/ նախագահ Սիմոն Ազիլազյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, Մարսելում հավատարմագրված մի շարք երկրների գլխավոր հյուպատոսներ, հյուպատոսներ, քաղաքական գործիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հայ, ֆրանսիացի և այլազգի հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։ Բացմանը նշվել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային պայքարը շարունակվելու է մինչև Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը, մինչև ցեղասպանության ժխտողականության քրեականացման մասին օրենքի ընդունումը: Բանախոսները զուգահեռներ են անցկացրել նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին լայնածավալ հարձակումների միջև, որի ընթացքում ադրբեջանական ուժերը կանխամտածված թիրախ էին դարձրել քաղաքացիական բնակավայրերը ու խաղաղ բնակչությանը և որին զոհ դարձան այդ թվում երեխաներ ու ծերեր, գրում է Aravot.am-ը: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից բարբարոսական արարքները հիշեցնում են Թուրքիայի կողմից որդեգրված ցեղասպան ձեռագիրը, երբ հանցագործները իրենց թիրախի ընտրությունը պայմանավորում էին ազգային պատկանելությամբ: Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման նմանատիպ միջոցառում էր տեղի ունեցել Բուք Բել Էր քաղաքում: Ապրիլի 15-ին ՀՀ հյուպատոսը մասնակցել էր քաղաքի քաղաքապետարանի շենքի ճակատային մասում փակցված Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառի բացման արարողությանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |