Ուռուցքաբանության կենտրոնում օգտագործվող դեղերի մասով կոպիտ խախտումներ են հայտնաբերվել![]() 22 ապրիլի 2016 - 11:11 AMT PanARMENIAN.Net - 2015-ի ընթացքում Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում բազմաթիվ կոպիտ խախտումներ է հայտնաբերել: Մասնավորապես, համաձայն ՎՊ հաշվետվությունից, դեղերի գնումները կատարվել են կառավարության համապատասխան որոշման պահանջների խախտմամբ, խախտվել են նաև մատակարարից դեղը ստանալիս կամ ընդունելիս դեղի մնացորդային պիտանիության ժամկետների պահանջները: Բացի այդ, ՎՊ-ն հայտնում է, որ Ուռուցքաբանության կենտրոնում իրականացված ստուգման ընթացքում քիմիաթերապիայի բաժանմունքի կողմից տրամադրվել են բուժման նպատակով հիվանդների կողմից ձեռք բերված և 14 օրվա ընթացքում օգտագործված քիմիաթերապևտիկ դեղամիջոցների դատարկ սրվակներ, գրում է Panorama.am-ը: ՎՊ ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ ժամանակահատվածում օգտագործված 691 սրվակ դեղամիջոցից 293-ը ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից փորձաքննություն չեն անցել: Ավելին, դրանցից 199-ը ՀՀ դեղերի պետական գրանցամատյանում ընդհանրապես գրանցված չեն եղել: Նշվում է նաև, որ վերահսկողության ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ դեղատնային ցանցում ազատ շրջանառվում են դեղեր, որոնք Հայաստան են ներմուծվել ոչ օրինական ճանապարհով, դրանց ներմուծման օրինականության վերաբերյալ գրավոր տեղեկատվություն է ստացվել Դեղերի փորձագիտական կենտրոն ՓԲԸ-ից: Օրինակ՝ ռուսական «Թաթքիմֆարմպրեպարատի» ԲԲԸ-ի կողմից արտադրված «ORTOPHEN» 25մգ N30 /սերիա1480814/ դեղը վերահսկողության ընթացքում ազատ շրջանառվում էր դեղատներում, այն դեպքում երբ համաձայն «Դեղերի փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ից ստացված տեղեկատվության նշված սերիայով օրինական ներմուծում չի եղել: Վերահսկիչ պալատի հաշվետվությունը օրերս քննարկվել է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում և դրական եզրակացությամբ ընդգրկվել ապրիլի 25-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ: ՀՀ-ում մի շարք դեղերի գրանցումն անվավեր է ճանաչվել 2016-ին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու «Շերինգ Փլաու Սենտրալ Իստ ԱԳ» շվեյցարական ընկերության գրությունների հիման վրա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |