Ստավանգերի գերմրցաշարում Արոնյանը 3-րդ անգամ կիսել է միավորը![]() 22 ապրիլի 2016 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կրկին կիսել է միավորը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող մրցաշարում: Norway Chess մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Չաու Լին էր: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 40-րդ քայլին գրոսմայստերները կիսել են միավորը: Այժմ Արոնյանն ունի 1,5 միավոր: 2,5 միավորով առաջ է ընթանում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Անիշ Գիրիի հետ: Ստավանգերի գերմրցաշարի առաջին տուրում հայ շախմատիստը ոչ ոքի է խաղացել Վեսելին Տոպալովի հետ, 2-րդ տուրում՝ Նիլս Գրանդելիուսի հետ սև խաղաքարերով: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: Կարդացեք նաև՝ Ձախողում՝ շահեկան դիրքերում. Ինչպես Արոնյանը տապալեց Հավակնորդների մրցաշարերը Ծանրորդները՝ «չեմպիոնության ճանապարհի» մասին. Ինչն է խթանել, ինչը՝ կանգնեցրել Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |