ANCA. Օբաման պաշտոնավարման ավարտին ևս չի արտասանի ցեղասպանություն եզրույթը22 ապրիլի 2016 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի անանուն աղբյուրներն ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակին (ANCA) տեղեկացրել են, որ նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնավարման վերջին տարում չի արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը` այդպես էլ չիրագործելով իր տված խոստումը, հայտնում է Tert.am-ը: Ինչպես հայտնում է Asbarez-ը, տեղեկությունը ստանալուց հետո ANCA-ի գործադիր նախագահ Արամ Համբարյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում դատապարտել է Օբամայի լռությունը: «Փաստորեն, նախագահ Օբաման իր պաշտոնավարումը կավարտի այնպես, ինչպես որ սկսել էր` ենթարկվելով Թուրքիայի գործադրած ճնշմանն ու դավաճանելով Հայոց ցեղասպանության մասին արդարացիորեն խոսելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը»,-նշել է Համբարյանը` հավելելով, որ Օբամայի ժխտողական կեցվածքը նպաստում է տարածաշրջանում հակահայկական ագրեսիայի ալիքի ընդլայնմանը: «Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշման ներքո Օբամայի անխոհեմ վերաբերմունքը պարարտ հող է հանդիսանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի համար հակահայկական վայրագությունների իրագործման համար: Ցավոք, նախագահ Օբամայի թողնելիք ժառանգությունն այս է` Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ լռություն, Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը ներգրավվածություն և ադրբեջանական ագրեսիայի խրախուսում»,- շարունակել է Արամ Համբարյանը: Որպես սենատոր և նախագահի թեկնածու` Բարաք Օբաման ցեղասպանության ճանաչման ջատագովն էր, խոստացել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի ցեղասպանությունը և նույնիսկ ասել էր, որ ԱՄՆ-ն «արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի Հայոց ցեղասպանության մասին»: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ: Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից Պօղոսեանը նշանակվել էր պաշտոնում 2022–ի հունվարին Բագրատ սրբազանը՝ առաջնորդությունը քաղուժերին փոխանցելու մասին․ Թող գան, վերցնեն, ով ցանկանում է «Ես բոլորի հետ խոսում եմ»,–ասել է նա |