Սերգեյ Մարկեդոնով. Երեւանում վաղուց արդեն հոգնել են Կրեմլի եւ «Գազպրոմի» «գերին» լինելուց17 փետրվարի 2007 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Բաքվի եւ Մոսկվայի տեսակետները հայ-ռուսական համագործակցության եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ավանդաբար չեն եղել երկկողմանի համաձայնության առարկա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, այդ տեսանկյունից հույսերը` «հակաթբիլիսյան» դաշինքին Բաքվի միանալու վերաբերյալ, քաղաքականապես արդարացված չէին: «Իսկ «Ադրբեջանի զսպման» ձգտումները Բաքվի մոտ պատասխան ռեակցիաներ էին առաջացնում` սկսած ՆԱՏՕ-ի հետ բանակցությունների ակտիվացումից, ավարտած երեքկողմանի համաձայնագրի ստորգրումով: Իսկ «Հայաստանին շրջանցող» երկաթուղու նախագծի իրականացումն ուժեղացնում է ոչ այնքան Թուրքիայի, որքան Ադրբեջանի ռազմավարական դիրքերը»,- նշել է նա:Սերգեյ Մարկեդոնովը մեջբերել է թուրք հետազոտող Բուրջու Գյուլտեկինի խոսքերն այն մասին, որ թուրքական քաղաքականությունը հանդիսանում է Ադրբեջանի հետ հարաբերությունների գերին: «Նրա կարծիքով, «սահմանների բացումը կարող է աջակցել հայկական հասարակությունում Թուրքիայի վարկանիշի բարձրացմանը, դուրս բերել երկու երկրների միջեւ եղած հարաբերությունները ներկա ճգնաժամից»: Փաստորեն, Բաքուն եւս մեկ խաղաթուղթ է ստանում Հարավային Կովկասում իր խաղում: Մի կողմից, երկաթուղային «ճյուղը» կանցնի Հայաստնի կողքով, իսկ մյուս կողմից, Ադրբեջանը վարկի շնորհիվ կկապի իրեն Վրաստանին: Ավելին, դրան դեմ չի լինի ոչ Թուրքիան, ոչ էլ, ԱՄՆ-ի գործող վարչակազմը: Այդպիսով, «Բաքվի զսպման» Մոսկվայի խիստ եւ մինչեւ վերջ չհաշվարկված քայլերը նոր խնդիրներ են ստեղծել Հարավային Կովկասում»,- ընդգծել է ռուս քաղաքագետը: Նա նաեւ նկատել է, որ չպետք է զարմանք առաջացնի, որ Հայաստանը փորձում է իրականացնել Տրանսկասպից գազատարին միանալու ծրագիրը: «Եւ չնայած նախագծի կառուցման մեջ Հայաստանի անունը դեռ նշված չէ, «ապահովագրող» աղբյուրներ գտնելու, ռուսական էներգետիկ խնամակալության տակից դուրս գալու հանրապետության ձգտումը խորհրդանշական է: Երեւանում վաղուց արդեն հոգնել են Կրեմլի եւ «Գազպրոմի» «գերին» լինելուց, եւ, ամենայն հավանականությամբ, այնքան էլ պատրաստ չեն կատարել աշխարահքաղաքական հետեւակի դերը` Թբիլիսիի եւ Բաքվի դեմ մտահղացումներում»,- ասել է Մարկեդոնովը: Նա գտնում է, որ այսօր Մոսկվային անհրաժեշտ է լրջորեն վերաիմաստավորել էներգետիկ իմպերիալիզմի իր քաղաքականությունը: «Այդ գործիքն այնքան էլ լավ չի աշխատում: Համենայն դեպս, դրա միջոցող չի հաջողվել դեռ ինչ-որ մեկին ծնկի բերել: Սակայն դրա փոխարեն ՌԴ-ին հաջողվել է ներգրավել «ոչ տարածաշրջանային խաղացողների» եւ ուժեղացնել արեւմտամետ շրջադարձը հետխորհդային պետությունների արտաքին քաղաքականության մեջ»,- ընդգծել է Սերգեյ Մարկեդոնովը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |