Ոստիկանությունն արգելել է երթը դեպի նախագահի նստավայր. Բերման ենթարկվածներ կան![]() 22 ապրիլի 2016 - 22:04 AMT PanARMENIAN.Net - «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունն ապրիլի 22-ին երթ էր կազմակերպել Ազատության հրապարակից դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ փորձելով հանձնել բողոքի նամակ Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ զարգացումների վերաբերյալ: Ցույցի մասնակիցները, մասնավորապես, պահանջում էին բացառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որևէ տարածքի զիջումն ու խաղաղապահների տեղակայումը, աշխատանքից հեռացնել պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սեյրան Օհանյանին ու Էդվարդ Նալբանդյանին և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներին, ֆինանսական աջակցություն հատկացնել Լեռնային Ղարաբաղում վերջին բախումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին ու վիրավորներին: Ոստիկանությունը, սակայն, արգելեց Բաղրամյան պողոտայով երթը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ցույցն արտոնված չէ, ու առաջարկեց երթի մասնակիցներից մի փոքր խմբի անցնել դեպի նախագահի նստավայր ու հանձնել նամակը, իսկ մնացածներին՝ վերադառնալ Ազատության հրապարակ: Երթի մասնակիցները, սակայն, մերժեցին առաջարկը, ինչից կարճ ժամանակ անց ոստիկանությունը ցրեց ցույցը՝ բերման ենթարկելով 40-ից ավելի մասնակիցների: Ցույցի ընթացքում բերման են ենթարկվել նաև 1in.am կայքի երկու օպերատորներ, նրանց տեխնիկան մասնակիորեն վնասվել է, հայտնել է կայքի խմբագիր Արման Բաբաջանյանը: Միջադեպի պատճառով որոշ ժամանակով ընդհատվեց նաև կայքի ուղիղ հեռարձակումը Բաղրամյան պողոտայից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |