Թուրքիայի ԱԳՆ-ն Օբամայի ուղերձը Ցեղասպանության մասին «միակողմանի է» համարում![]() 23 ապրիլի 2016 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձին` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման տարելիցին: Թեև Օբաման իր նախագահության վերջին տարում ևս խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից, այնուամենայնիվ, նրա ուղերձը այս անգամ ևս դժգոհություն առաջացրեց Թուրքիայում: Թուրքիայի ԱԳՆ-ն Օբամայի հայտարարությունը Ցեղասպանության մասին «միակողմանի է» համարում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի բարեկամ և դաշնային երկրների սատարումն այն ուժերին, որոնք «ջանում են սրել իրավիճակը, հայ և թուրք ժողովրդների խաղաղ համատեղ ապագային նպաստելու փոխարեն, տխրեցնում է Թուրքիային»: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ ղեկավարությանը, հիմնվելով պատմական իրողությունների վրա, չեզոք և կառուցողական դիրքորոշում որդեգրել»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: «Այսօր մենք կրկին մտորում ենք 20-րդ դարի առաջին մասսայական սպանության՝ Մեծ Եղեռնի մասին, որի ընթացքում 1.5 մլն հայ սպանվել, տեղահանվել ու իրենց մահն են գտել», - մասնավորապես, ասվում է Օբամայի ուղերձում: «Ես հետևողականորեն հայտնել եմ անձնական տեսակետս 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ, և այն չի փոփոխվել», - ասել է ԱՄՆ նախագահը: Ընթերցեք նաև. Օբաման կրկին չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը հայերի ոչնչացումը նկարագրելուց ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |