ԼՂՀ ներկայացուցիչն ԱՄՆ-ում Ջորջթաունի համալսարանում ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ![]() 23 ապրիլի 2016 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Ջորջթաուն համալսարանի իրավագիտության դպրոցում: Ռոբերտ Ավետիսյանն անդրադարձել է ԼՂՀ պետականաշինության գործընթացի ու նրա պատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության անցած ու ներկա փուլերին, ԼՂՀ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի հետ կապված հարցերին: Միջոցառմանը, որը կազմակերպվել էր դպրոցի հայկական ուսանողական միության նախաձեռնությամբ և նվիրված էր Լեռնային Ղարաբաղին, ելույթով հանդես է եկել նաև Եվրասիական վերլուծությունների և հետազոտությունների ինստիտուտի գործադիր տնօրեն Արմեն Սահակյանը: Արմեն Սահակյանն անդրադարձել է քառօրյա պատերազմին, այս հարցում Թուրքիայի ունեցած բացասական դերակատարությանը, իսլամական ծայրահեղականության և ահաբեկչական խմբերի հետ Ադրբեջանի ունեցած ուղղակի կապերին և տարածաշրջանային այլ հարցերին: Բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, քառօրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունների, Արցախում ընթացող զարգացումների, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ: Միջոցառմանը մասնակցել են դպրոցի հայկական ուսանողական միության ներկայացուցիչներ, օտարերկրյա ուսանողներ, լրագրողներ, փորձագետներ, ամերիկահայ համայնքի անդամներ: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |