Ցեղասպանությունը ժխտող թուրքերը թիրախավորել են Լոս Անջելեսի հայկական թաղամասը23 ապրիլի 2016 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Ամերիկայի հայկական խորհրդին (ԱՀԽ) իրազեկել են, որ թուրք ժխտողականները թիրախավորել են Լոս Անջելեսի «Փոքր Հայաստան» թաղամասը: Թուրք ժխտողականներն ամբողջ թաղամասով մեկ պաստառներ են փակցրել «Fact Check Armenia» ընկերակցության մասին, որը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը Օսմանյան Թուրքիայում` անտեսելով պատմական փաստերը: ԱՀԽ անդամներից մեկը փորձել է հեռացնել պաստառները, որոնք փակցվել էին ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյալի շրջանային բաժանմունքում, և հանդիպել է 3 անհայտ անձանց դիմադրությանը, որոնք պնդում էին, թե իբր համագործակցում են ՀՀ կառավարության հետ երկու երկրների միջև այս պաստառների միջոցով խաղաղության հաստատման նպատակով: Սակայն, 2 տղամարդն ու կինը այդպես էլ չեն կարողացել պատասխանել հայերի և Հայաստանի մասին հասարակ հարցերին, ինչպես նաև ոչ մի կոնկրետ տեղեկություն չեն հայտնել: «Փոքր Հայաստան» թաղամասի պաշտոնյաներն իրազեկվել են կատարվածի մասին և դատապարտել են նման գործողություններն` ուղղված Ցեղասպանության ժխտմանը: «Վիրավորական է Ցեղասպանության ժխտողական քարոզչություն տեսնել այն նույն փողոցներին, որտեղ այս օրերին տասնյակ հազարավոր մարդիկ կհավաքվեն` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Քանի դեռ մենք բացահայտ բարձրաձայնում ենք ճշմարտությունը, Թուրքիայի և նրա դաշնակիցների ժխտողական քարոզարշավը հաջողության չի հասնի»,-ասել է կոնգրեսական Շիֆը: Նա նշել է ճշմարտությունը ժխտող պաստառների փակցման անհեթեթությունը, քանի որ այդ շրջանում և ամբողջ Կալիֆորնիայում Ցեղասպանությունը ժխտող մարդիկ տեղ չունեն: Լոս Անջելեսի վեհաժողովի և խորհրդի անդամ Միչ Օ’Ֆարելը նույնպես դատապարտել է Թուրքիայի ժխտողականությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |