Կոնգրեսական Զաք Սփեյսը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին

PanARMENIAN.Net - Ներկայացուցիչների պալատի անդամ Զաք Սփեյսը Օհայոից միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը, այդպիսով Հայաստանին աջակցող խմբի անդամների թիվը հասավ 147-ի: «Ամերիկայի հայ համայնքի առջեւ ծառացած են բազում կարեւոր խնդիրներ, Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչեւ Հայաստանի զարգացման տեխնիկական եւ ֆինանսական ապահովումը: Մենք հուսով ենք, որ համագործակցությունը Զաք Սփեյսի հետ արդյունավետ կլինի այդ կարեւոր հարցերի լուծման գործում»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---