Ցեղասպանության տարելիցին նվիրված ցույց՝ Ուրուգվայում![]() 23 ապրիլի 2016 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ի երեկոյան Ուրուգվայի հայ համայնքը ցույցի էր հավաքվել` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Արծարծվել է նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի թեման, հայտնում է Prensa Armenia-ն: «Մենք պայքարում ենք ժխտողականության և ստի դեմ: Մենք պետք է դադարենք ընկալել Հայոց ցեղասպանությունը որպես վաղեմի անցյալի փաստ, որը մենք հիշում ենք արցունքն աչքերին: Դա միայն մոռացության կարող է բերել: Եթե պատմությունը չեն պատմում, այն մեռնում է: Լռությունը ցեղասպանության հաղթանակն է»,-ասել են Ուրուգվայի երիտասարդ հայերը հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ երթից հետո, որն անցավ Մոնտեվիդեոյի գլխավոր պողոտայով` Անկախության հրապարակից մինչև Մոնտեվիդեոյի քաղաքապետարան: «Այսօր մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այլ նաև դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: Միևնույն ժամանակ մենք դատապարտում ենք այն խայտառակ աջակցությունը, որ ցուցաբերում է Թուրքիան Ադրբեջանին ի դեմս Էրդողանի: Դա 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում սկսվածի շարունակությունն է»,-ասել են երթի մասնակիցները: Ապրիլի 25-ին ցույցեր կլինեն նաև Արգենտինայի Կորդովա և Բուենոս Այրես քաղաքներում: Ընթերցեք նաև. Կանադայի վարչապետը հիշեցրել է, որ Սենատն ու Համայնքների պալատը 1915թ. դեպքերը որակում են ցեղասպանություն ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |