«Ավրորա» հանձնաժողովի անդամի կոչը՝ չօգտագործել փախստականներին քաղաքական նպատակով![]() 23 ապրիլի 2016 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթացող Aurora Dialogues քննարկումների ժամանակ ներկայացվել են «Ավրորա» մրցանակի կողմից հրապարակված The Humanitarian Index (Մարդասիրության ցուցանիշ) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։ Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները և այն, թե ովքեր են ի վիճակի լուծել դրանք։ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից և Իրանից հետազոտությանը մասնակցած բոլոր 4.600 հարցվողը ներկայիս և առաջիկա հինգ տարվա հումանիտար ամենահրատապ մարտահրավերների շարքի առաջին տեղում նշել են ահաբեկչությունը, ապա՝ հարկադիր միգրացիան։ Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին խոսել է փախստականների ճգնաժամի մասին. «Մարդիկ, որոնք անցնում են ծանր ժամանակներով, տառապում են: Նման իրավիճակում են հայտնվել քաղաքականության պատճառով»: «Այսօր այնպիսի միտում կա, որ փախստականներին օգտագործում են քաղաքական նպատակներով: Սա ամենաբիրտ բանն է, որ որևէ մեկը կարող է թույլ տալ իրեն: Կոչ եմ անում այստեղից՝ չօգտագործել փախստականներին քաղաքական օրակարգերի նպատակով: Վտանգավոր հարց է դա: Փախստականներն իրական մարդիկ են, կանայք, երեխաներ, որոնց մասին պետք է հոգ տանել»,- ասել է Ջիլանին, գրում է Panorama.am-ը: «Առաջին անգամ չենք առերսվում տեղահանման ճգնաժամի հետ, սակայն Երկրորդ աշխարհամարտից հետո տեղահանումների նման բարձր մակարդակ չի եղել, ինչպես այսօր է»,- քննարկումների ժամանակ ասել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) նախագահ Դեյվիդ Թոլբերթը: Ըստ նրա, նման տեղահանումները միտումնավոր քաղաքականության, մարդու իրավունքների սաստիկ խախտումների, որոշ քաղաքականության ձախողումների արդյունք է: Թոլբերթի խոսքով, ակնառու է, որ այս ճգնաժամի հարցում մեծ պատասխանատվություն են կրում միջազգային համայնքի՝ որպես ընդհանուր դերակատար, վարած քաղաքականության ձախողումները: Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ դոկտոր Շիրին Էբադին խոսել է մասնավորապես Մերձավոր Արևելքում, Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Ըստ նրա, Մերձավոր Արևելքում ստեղծված այսօրվա վիճակի ամբողջ պատասխանատվությունը չպետք է բարդել Արևմուտքի վրա: Aurora Prize միջազգային առաջին մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին, Քլունին կհայտարարի մրցանակի հաղթողի անունը: Ապրիլի 22-ից 24-ը Երևանում կկազմակերպվեն հումանիտար ամենահրատապ ճգնաժամերի մասին քննարկումներ, որոնց մասնակցելու համար Հայաստան կժամանեն համաշխարհային մարդասիրական ոլորտի մի շարք բացառիկ գործիչներ: Միջոցառումները կամփոփվեն «Ավրորա» անդրանիկ մրցանակի շնորհումով։ Մրցանակի հավակնորդները չորսն են` Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, բժիշկ Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից, և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |