Երևանը Ցեղասպանությունը վերապրած 3 բնակիչ ունի![]() 23 ապրիլի 2016 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն ավանդույթի համաձայն այցելել է Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակներին: Նրանց թիվը, ցավոք, տարեցտարի նվազում է, և այսօր մայրաքաղաքում բնակվում է ցեղասպանությունը վերապրած 3 մարդ՝ Սիլվարդ Ատաջյանը, Անդրանիկ Մաթևոսյանը, Մարգարիտա Մխիթարյանը: «Ամեն տարի ավանդույթի համաձայն մենք այցելում ենք Ցեղասպանությունը վերապրած մեր համաքաղաքացիներին, բայցև նշեմ, որ նրանք մեր մշտական ուշադրության կենտրոնում են և մշտապես փորձում ենք ըստ ամենայնի աջակցել նրանց», - նշել է Ռուզաննա Զաքարյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ցեղասպանությունը վերապրած երևանաբնակների հարազատները շնորհակալությունն են հայտնել ցուցաբերվող մշտական ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |