Բաքուն թաքցնում է ապրիլի 21-ին սպանված զինծառայողի փաստը![]() 23 ապրիլի 2016 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին, ադրբեջանական բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, 1996 թ. ծնված Հեսենով Թեբրիզ Բախտիյար օղլուի մասին: Նախնական տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը սպանվել է ապրիլի 21-ին՝ Աղդամի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերում, հայտնում է Razm.info-ն: Հեսենովը Բաքվի Էլաթ գյուղաքաղաքի բնակիչ էր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս շարունակում է թաքցնել Հեսենովի մահվան փաստը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է: Ընթերցեք նաև. ՀՀ ՊՆ. Հակառակորդն անկանոն կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |