56 23.04.16 - Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Երևանում ջահերով երթ է. Այրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները 23 ապրիլի 2016 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը: Հավաքված երիտասարդները մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության տարիներին զոհված 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև հրկիզեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները` որպես թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ բողոքի նշան: Այրվող թուրքական դրոշներից էլ վառեցին ջահերը: Երթի մասնակիցներն Արամ Խաչատրյանի արձանի մոտից ՀՀ դրոշով, ազգային երգեր երգելով շարժվեցին առաջ: Երթը կընթանա ավանդական ուղով` Բաղրամյան պողոտայով դեպի Ծիծեռնակաբերդի բլուր: Գիշերը երիտասարդները հերթապահություն կսահմանեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի անմար կրակի մոտ: Երևանում ջահերով երթն անցկացվում է արդեն 17-րդ անգամ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |