ՀՀ նախագահի ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հեռախոսազրույցը. Կարևորվել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը![]() 23 ապրիլի 2016 - 23:46 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ ապրիլի 23-ին. հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ: Զրույցի ընթացքում Գլխավոր քարտուղարն ափսոսանք է հայտնել, որ չնախատեսված հանգամանքների բերումով հետաձգվել է իր այցը Հայաստան: Գլխավոր քարտուղարը կարևորելով ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը` իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը: Նախագահ Սարգսյանը, նշելով որ Հայաստանի հասարակությունը վաղուց ի վեր սպասում է գլխավոր քարտուղարի այցին, հույս է հայտնել, որ կհաջողվի այցն իրականացնել փոխադարձաբար համաձայնեցված նոր ժամկետներում: Բան Կի Մունը նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի հետ ևս քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, «ՌԻԱ Նովոստի»-ին հղումով գրում է Tert.am-ը: «Շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ղարաբաղում տիրող հակամարտության կարգավորման հարցը», - ասվում է հաղորդագրության մեջ: Նախօրեին հայտնի դարձավ, որ ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի այցը (Հարավային Կովկաս), այդ թվում՝ Երևան, հետաձգվել է: Կազմակերպության հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմինե Հալաջյանի խոսքով, նոր ժամկետների մասին առայժմ հայտնի չէ, սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջան այցելելու մեծ հետաքրքրություն ունի: Բան Կի Մունը պետք է Հայաստան ժամաներ ապրիլի 25-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Երևանում պետք է մնար մեկ օր: Նա պիտի այցելեր նաև Վրաստան և Ադրբեջան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |