«Արտույտների ագարակը» չպարգեւատրվեց տարաձայնություններից խուսափելո՞ւ նպատակով19 փետրվարի 2007 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Կինոքննադատները պնդում են, որ Բեռլինի միջազգային կինոփառատոնի որոշ լավագույն ֆիլմեր մնացին առանց մրցանակների: Այս տարի մեծ աղմուկ հանեց «Արտույտների ագարակը» ֆիլմը, որը պատմում է մի հայ ընտանիքի պատմության մասին, որն ամբողջողվին ոչնչացվեց Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին հայերի զանգվածային սպանությունների ժամանակ»,-գրում է «Boston Globe» թերթը: Թերթը հիշեցնում է` Թուրքիան ժխտում է, որ մեկուկես միլիոն հայ է սպանվել Թուրքիայի կողմից կազմակերպված Ցեղասպանության արդյունքում: «Ֆիլմի ցուցադրության ժամանակ ճիշտ պահ էր ընտրվել` հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից եւ նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկին ուղղված սպառնալիքներից հետո: «Արտույտների ագարակը» կարող էր դառնալ Բեռլինալեի ամենավառ իրադարձությունը, հնարավոր է, տարվա ամենակարեւոր ֆիլմը»: Սակայն այն չցուցադրվեց գլխավոր մրցույթում: Հնարավոր է, կազմակերպիչները ցանկացել են խուսափել տարաձայնություններից, որը շատ տխուր է»,-գրում է ռեժիսոր Պետեր Զանդերը գերմանական Die Welt թերթում:Հիշեցնենք, որ Անտոնիա Արսլանի համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին Արեւմտյան Հայաստանում բնակվող մի հայ ընտանիքի պատմության միջոցով, որի անդամներից մեկը սպասում է Իտալիայում բնակվող ծնողներին: Սակայն Առաջին աշխարհամարտը խանգարում է միավորվել ընտանիքին, որի անդամները դառնում են թուրքերի գործած Հայոց ցեղասպանության զոհեր: Նշենք, որ ֆիլմը Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Բելգիայի համատեղ արտադրությունն է, որի բյուջեն կազմել է 9,7 մլն եվրո: «Արտույտների ագարակը» ֆիլմում գլխավոր դերերը կատարել են կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, Ալեխանդրո Պրեզիոսին, Անջելա Մոլինան եւ ուրիշներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |