Երուսաղեմում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 24 ապրիլի 2016 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմի հայկական գլխավոր եկեղեցում` Սուրբ Հակոբյանց վանքում, ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է տեղի ունեցել, հայտնում է Panorama.am-ը Jerusalem Post պարբերականի վրա հղումով: Ինչպես նշվում է, մոտ 300 անձանց մասնակցությամբ ոգեկոչման արարողությանը նախորդել է եկեղեցական պատարագը, որը ղեկավարել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը: Պատարագին ներկա են եղել Երուսաղեմի հայկական համայնքի ղեկավարները: Պարբերականի հետ զրույցում հիշատակի միջոցառումների կազմակերպիչ և Ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Հարութ Բաղամյանն անդրադարձել է Իսրայելի պաշտոնական դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում՝ նշելով. «Նրանք որոշ երկրների նման ոչ թե ժխտում են կատարվածը, այլ պարզապես չեն խոսում դրա մասին: Անցյալում եղել են որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ, ովքեր իրենց տեսակետները հայտնել են Ցեղասպանության մասին, և մենք մեծապես գնահատում ենք դա: Սակայն մենք ակնկալում ենք, որ կառավարությունը քաղաքականությունից առաջ հարգի արժեքները»: Միաժամանակ, Բաղամյանն ընդգծել է, որ հասկանում են հարցի քաղաքական լինելը, սակայն այդուհանդերձ իրենք մեծ աջակցություն են տեսնում իսրայելական հասարակության կողմից և ակնկալում են, որ հրեական պետությունը պետք է լինի առաջինը, ով կճանաչի ու կխոսի խնդրի մասին՝ նկատի ունենալով թե Հայաստանն ինչ վերաբերմունք ունի Հոլոքոստի հարցում: «Jerusalem Post»-ը հավելում է, որ այսօր Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ կանցկացնեն Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսության և Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության դիմաց: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |