Ստամբուլում ակցիայով կոչ է արվել առերեսվել պատմությանը![]() 24 ապրիլի 2016 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում Հայոց ցեղասպանությանը նվիրված ակցիա է իրականացրել՝ կոչ անելով առերեսվել պատմությանը: Ցուցարարներն 1915-ի ապրիլի 24-ին զոհերի լուսանկարներ են բերել: Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը, ՀԲԸՄ ներկայացուցիչներ, Եվրոպայում ռասիզմի դեմ պայքարի կազմակերպության ներկայացուցիչները, գրում է Tert.am-ը: Փայլանն իր ելույթում ասել է «Մենք մեր նախնիների մարմիններն ենք ուզում, ուզում ենք մի տապանաքար դրվի: Մեզ կոտորողների անուններով փողոցներ են կոչվել: Այեն քաղաքում հայեր էին ապրում: Նրանց հիշատակին անգամ մի քար չի դրվել այդ քաղաքներում»: Ապրիլի 23-ին Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Շիշլի շրջանի կառույցը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման միջոցառում: Նստացույցն ընթացել է «Առանց առերեսման ցեղասպանությունները չեն վերջանա» խորագրի ներքո: Մասնակցիները ձեռքներին պահել են 1915-ին սպանված հայ մտավորականների լուսանկարները: Տեղի է ունեցել մոմավառություն և կարմիր մեխակներով ոգեկոչվել է ցեղասպանության զոհերի հիշատակը: «Հայերին «տեղահանություն» անվան տակ տարել են սպանդի: Ցեղասպանությունը չի վերջացել: Հրանտ Դինքի, Սևակ Շահինի, Մարիցա Քյուչուքի սպանությունները ցեղասպանության շարունակությունն են»,- ասել է HDP-ի ներկայացուցիչ Մահմութ Չավլոն: Demokrathaber-ը նշում է, որ միջոցառմանը բազմաթիվ հայեր են մասնակցել: Ապրիլի 23-ին Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարան է տարել հայ նահատակ պատգամավորների լուսանկարները և պահանջել է թուրքական խորհրդարանից՝ հետաքննություն սկսել նրանց սպանության առթիվ, պարզել մանրամասները: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |