Թուրքիայի խորհրդարանը կքննարկի ՔՕ 301-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու հնարավորությունը19 փետրվարի 2007 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ֆարուկ Չելիկը հայտարարել է, թե այս շաբաթ Թուրքիայի Մեծ ազգային ժողովում (ԹՄԱԺ) կսկսվի Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի հարցի քննարկումը: Թուրքական խորհրդարանը կքննարկի ՔՕ 301-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու հնարավորությունը: Ըստ Չելիկի, 301-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու հարց խորհրդարանի նիստի օրակարգում չի լինի: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը «Turkish Daily News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 301-րդ հոդվածի չեղյալ հայտարարումը կամ վերանայումը Թուրքիայի ներքին գործն է: Հիշեցնենք, որ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը սահմանափակում է խոսքի ազատությունը եւ քրեական պատիժ է սահմանում «թուրք ազգի ինքնությունը» վիրավորելու համար: Այդ հոդվածով քրեական պատասխանատվության են կանչվել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը, գրող Էլիֆ Շաֆակը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |