Օհանյան. Ոչ մի թիզ հող չենք տալու Ադրբեջանին![]() 24 ապրիլի 2016 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Այն վայրագությունները, որ ադրբեջանական կողմը կատարել է Արցախում` իրականության մեջ համապատասխանում են ցեղասպանության տարրերին: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Ծիծեռնակաբերդում, հայտնում է Ա1+-ը: Անդրադառնալով 4-օրյա մարտական գործողությունների դասերին` նախարարն ասել է, որ դրական կողմը մեր զինվորների պատրաստակամությունն էր, իսկ «բացթողումների առումով՝ կատարվել է վերլուծություն, այդ ամենը շտկելու համար»: Այն հարցին, թե արդյոք Արցախի որևէ տարածք կզիջվի՞ Ադրբեջանին, նախարարը պատասխանել է. «Ի՞նչ տարածքի մասին է խոսքը: Մենք ոչ մի թիզ հող չենք տալու Ադրբեջանին»: Ապրիլի 23-ին լարված է եղել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային հատվածի՝ Մարտակերտի շրջանում, ավելացել են կրակոցների, ականանետերից կրակոցների թիվը, ասել է Օհանյանը, հայտնում է Panorama.am-ը: «Սովորաբար, լարվածություն լինում է հիշարժան օրերին, երբ փորձում են ստուգել մեր զգոնությունը»,-նշել է նախարարը: «Այսօր առաջին գծում գտնվող ստորաբաժանումներն իրենց պաշտպանական դիրքերում են, հստակ վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած գործողությունների»,-հայտնեց Ս.Օհանյանը: Անդրադառնալով լուրերին, թե ադրբեջանական կողմը հայկական տանկ է խոցել, Օհանյանն ասաց, որ դա ադրբեջանական կողմի հերթական բացահայտ սուտն է: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |