Վրաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ ավանդական ցույցը տեղափոխվել է` լարված և բարդ իրավիճակի պատճառով![]() 24 ապրիլի 2016 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Հայ համայնքը որոշում է կայացրել այս տարի ապրիլի 24-յան ավանդական ցույցն անցկացնել ոչ թե Թուրքիայի դեսպանատան մոտ, այլ Սբ Էջմիածին եկեղեցուն հարակից տարածքում: «Ելնելով երկրում և տարածաշրջանում տիրող լարված և բարդ իրավիճակից, հաշվի առնելով Վրաստանի իշխանությունների մտահոգությունը, դիրքորոշումը և հորդորը, սպասվելիք սադրանքներից զերծ մնալու համար, Վրաստանի Հայ համայնքը որոշում է կայացրել այս տարի ձեռնպահ մնալ թուրքական դեսպանատան մոտ անցկացվող ապրիլի 24-յան ավանդական ցույցից: Ապրիլի 24-ին 14:00-ին ծրագրված միջոցառումն այս անգամ, որպես բացառություն, կանցկացվի Հավլաբարի Սբ Էջմիածին եկեղեցուն հարակից տարածքում»,- նշված է Վրաստանի հայ համայնքի տարածած հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թբիլիսի մեկնող ադրբեջանական պատվիրակությանը, որը մտադիր էր ցույց կազմակերպել ՀՀ դեսպանատան առջև, թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան: Ադրբեջանի «Սփյուռքի միջազգային կենտրոն» կազմակերպության նախագահ Իսմայիլ Աղաևը, փոխնախագահ Սամիր Ադիգյոզելլին և Վրաստանում այդ կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Նամիգ Իսաևը ձերբակալվել են Վրաստանի սահմանապահների կողմից: Աղաևին և Իսաևին սահմանային անցակետից հետ են ուղարկել, իսկ Սամիր Ադիգյոզելլին ուղարկել են Ադրբեջան` Գարդաբանիում 2 ժամ պահելուց հետո: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |